Շատ մասնագետներ ասում են, որ հաճախ պետք է ինքներս մեզ հարց տանք, արդյոք, խաղաղ ենք այս, կամ այն պահին, կամ ի՞նչ է կատարվում տվյալ պահին մեր ներսում… Ամեն դեպքում միշտ ավելի կարևոր է, թե ինչ է կատարվում մեր ներաշխարհում, քան արտաքին աշխարհում… Եթե ներսում ամեն բան խաղաղ է, ուրեմն դրսում էլ խաղաղ կլինի, ուրեմն հանգստություն կսփռենք ոչ միայն ինքներս մեզ, այլև մեր շրջապատի վրա… Առաջնային իրականությունը միշտ ներսում է, երկրորդականը՝ դրսում…Հանգստության և հավատի դասական պարերը:
Նկարիչ՝ Արամ Դանիելյան