Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսի բացումը կայացավ Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի 1-ին հարկի ցուցասրահում մարտի 21-ին։ Յուրաքանչյուր տարի կազմակերպվում է երիտասարդ նկարիչների հանրապետական ցուցահանդեսներ, որոնց մասնակցում են միության անդամ մինչև 35 տարեկան ստեղծագործողները։ Արամ Դանիելյանը այս ցուցահանդեսին ներկայացավ իր «Կուլմինացիա», «Աղմկոտ լռություն» և «Երեկոյան զրույց» աշխատանքներով։