Ամբողջ մարդկությունը հանդիպումների արդյունք է…Բոլոր հնարավոր հանդիպումների և հրաժեշտների միջև կյանքում պատահում են հանդիպումներ, որոնք կարծես երկնքից ուղարկված լինեն: Եվ հանդիպման շարունակությունը արդեն ոչ թե երկնքի խնդիրն է դառնում, այլ հենց մարդկանց խնդիրը…Լինում են կյանքում պահեր, երբ բացվում է դուռը, և կյանքը մեզ նվիրում է հանդիպում, որը մենք երբեք չէինք սպասի, մի մարդու հետ, ով մեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին կանք, ընդունում է ամբողջ էությամբ: Հասկանում է մեր իրարամերժ բնավորությունը, մեր վախերը, մեր հոգու մութն ու լույսը… Մաքրում է մեր հոգին… Մեկնում է մեզ հայելի, և մենք այլևս չենք վախենում նրա մեջ նայել… Ասում են, կյանքում մենք միշտ անցնում ենք իրար կողքով աննկատ, այդ պատճառով էլ այդքան երջանիկ ենք, երբ հանդիպում ենք…Երբ հանդիպումները սեր են խոստանում` մակարդելով անվստահությունից սևացած քայլերն ու անհավատ փողոցները:
Նկարիչ՝ Արամ Դանիելյան