Կոնֆլիկտն ամենուր է… Այն վերաբերում է այն ամենին, ինչ մենք անում ենք, բոլորին, ում հետ շփվում ենք: Հետաքրքիր է, որ բոլոր վիճաբանությունները, փաստորեն, միանման են… Մարդիկ վիճում են. երբեմն բղավում, երբեմն լուռ մեղադրում միմյանց, և իրականում, ուղղակի վախենում են ասել իրենց զգացմունքների մասին բացահայտ: Ուղղակի պետք է խոսել, երբ ուզում ես փախչել, պետք է բացվել ու լսել, երբ ուզում ես խլանալ ու գրոհել… Այս ամենն այնքան հեշտ է և միևնույն ժամանակ այնքան դժվար… Այս ամենն ընդհարման կիզակետն է՝ հավատ ու հաղթանակ որսալու բարդ ճանապարհին:
Նկարիչ՝ Արամ Դանիելյան