Լինում են օրեր, երբ, կարծես, ամբողջ աշխարհը մեր դեմ է: Իսկ խնդիրները պետք է լուծել, ոչ թե նրանց դեմ դեղեր օգտագործել: Ասում են, երբ ինչ-որ բան մտել է մեր ուղեղի մեջ, կամ ինչ-որ բան մեզ շատ է տանջում, ուղղակի պետք է պատկերացնել, որ նստած ենք Մարսի վրա և նայում ենք Երկիր մոլորակին այդ ահռելի բարձրությունից: Այդ իսկ պահին մենք դադարում ենք վախենալ: Մենք այլևս ցավ չենք զգում, հասկանում ենք, որ մենք ոչ ոք ենք և մեր խնդիրները սկսում են չնչին թվալ…Կյանքը` որպես իրարամերժ հարցուպատասխանների քաոս՝ անվերջ խնդիրներ լուծելու խճճված ճանապարհներին:
Նկարիչ՝ Արամ Դանիելյան