Անտրակտը այն է, երբ ինչ-որ բան ավարտվել է, իսկ մյուսը դեռ չի սկսել… Եվ կյանքի այդ անտրակտներից հետո ներկայացումը դիտելը շատ ավելի հետաքրքիր է… Երբ կարողանում ես կանգ առնել մի պահ և մտածել անցած ուղու, խոչընդոտների, դրական և բացասական դերերի մասին, իսկ ներկայացման հաջորդ մասում փորձում ես լրացնել բացթողումները, շտկել սխալները… Եվ հզոր է այն մարդը, ով կյանքի իր դերը այնպես է խաղում, որ մոռանում է հարկադիր անտրակտների մասին…
Նկարիչ՝ Արամ Դանիելյան