«Մեր օրերը ստեղծագործելու համար բնավ էլ դյուրին ժամանակներ չեն, բայց երբ ի վերուստ տրված ձիրք ու ասելիք ունես, չես կարող կտավին չհանձնել…», – իր անհատական ցուցահադեսի ընթացքում նշեց կապանցի տաղանդավոր գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հրանտ Դանիելյանը (08.04.2016 – 13.04.2016)
Այս տարվա ապրիլի 8–ից 13–ը ՀՀ նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ կապանցի գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հրանտ Դանիելյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը կրում էր «Գարնանամուտ Կապանից» խորագիրը: Արվեստագետի մոտ 60 գեղանկար էր ներկայացված՝ հիմնականում…




