Հայտնի իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոն ասել է. «Այն ամենը, ինչ մենք կարող ենք պատկերացնել՝ իրական է»: Բայց, արդյոք, նկարիչ Արամ Դանիելյանը ավելի քան տասը տարի առաջ կարող էր պատկերացնել, որ մասնակցելով «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին կհանդիպի իր կյանքի միակ կեսին, որ նրանք կհաղթահարեն մի շարք փորձություններ և ի վերջո գեղեցիկ ընտանիք կկազմեն և հիասքանչ զավակներ կունենան: Նրանց գեղեցիկ պատմությանը կարող եք ծանոթանալ դիտելով ArmNews TV-ի «Ամենից Ամենա» հաղորդումը՝ նվիրված փետրվարյան սիրո տոնին: