

Այս տարվա ապրիլի 8–ից 13–ը ՀՀ նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ կապանցի գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հրանտ Դանիելյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը կրում էր «Գարնանամուտ Կապանից» խորագիրը: Արվեստագետի մոտ 60 գեղանկար էր ներկայացված՝ հիմնականում վերջին երկու տարվա աշխատանքները: Ասում են, որ տաղանդը նույնպես կարող է փոխանցվել գենետիկորեն: Եվ, ամենևին էլ պատահական չէ, որ տաղանդավոր հոր զավակները շարունակում են իրենց հայրիկի ուղին, իհարկե, յուրաքանչյուրն ընտրելով իր սեփական ոճը և ինքնաարտահայտման միջոցները: Պետք է նշել, որ Հրանտ Դանիելյանի անհատական ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներով նույնպես զբաղվել է որդին՝ նկարիչ Արամ Դանիելյանը:
http://syuniacyerkir.am/news_view.php?post_id=15274