Ասում են, որ չկա հաղթանակ առանց ցանկության և փորձերի… Եթե պետք է հաղթենք, ուրեմն պետք է անենք հնարավորն ու անհնարինը՝ անկախ ցավից, վախերից և ձախողումներից: Հաղթանակին հասնելու պահը նման է կրակների մեջ տասնյակ ձիավորների պայքարին. մեկն է դուրս գալիս կրակի միջից, հետո մյուսը և այդպես շարունակ… Պետք է պայքարես, որ հասնես, իսկ ամենից առաջ, պետք է փորձես… Այլ դեպքում լավ է հանձնվել կյանքի հանդարտ հոսանքին…
Նկարիչ՝ Արամ Դանիելյան