«Սովորել պետք է բնությունից… Նրանից լավ ուսուցիչ չկա…» Մարտիրոս Սարյան
Բնության գույները և տրամադրությունը նկարչության միջոցով հնարավորինս բնական ու ճիշտ ներկայացնելով՝ գլուխգործոցներ են ստեղծվում: Բնության մեջ ամեն մի ճյուղ էլ նկարչի սուր աչքով ունի իր յուրահատուկ գեղեցկությունը: Ինչքան էությունդ մոտ է բնությանը, այնքան ավելի լավ ու գեղեցիկ կարող ես զգալ և վերարտադրել այն: Բնանկարների ամենամեծ հաջողությունը ճիշտ գույների ու անկեղծ տրամադրության արտահայտումն է:
Նկարիչ՝ Արամ Դանիելյան