«Դանիելյան» արվեստի կենտրոնը միշտ ուրախ է իր հյուրընկալ դռները բացել կենտրոնի մտերիմ ընկերների առջև: Այս անգամ մեզ այցելել էր բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը։
Արթուր Աբրահամը Գերմանիայում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է։ 2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս երկրորդ միջինքաշային կարգում։ 2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի #14 լավագույն բռնցքամարտիկ։