Օգոստոսի 25-ին Ամստերդամը ամբողջ աշխարհից շուրջ 150 տաղանդավոր նկարիչների էր հյուրընկալել՝ գրավելով պատկերասրահների, մշակութային հաստատությունների, արվեստի քննադատների և կոլեկցիոներների ուշադրությունը։ Ցուցահանդես-վաճառքը կայացավ “Beurs van Berlage” շենքում, որտեղ ներկայացված էին շուրջ 3000 արվեստի գործեր։ Այդ աշխատանքների թվում էր նաև նկարիչ Արամ Դանիելյանի «Մեղեդի» ստեղծագործությունը։