ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագրի շրջանակներում 28 երիտասարդ Սիրիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից ու Միացյալ Թագավորությունից վեց շաբաթ շարունակ աշխատեցին Հայաստանի ընկերություններում՝ այդ թվում «Դանիելյան» արվեստի կենտրոնում։ Սա մշակութային հարստացման և մասնագիտական փորձի փոխանակման շրջան էր, որը շատ կարևոր դեր խաղաց նաև «Դանիելյան» արվեստի կենտրոնի մասնագետների համար։