

Արդի գեղանկարչությանն են մասնագետները վերագրում 1960-70-ականներին առաջացած և մինչ այժմ գոյություն ունեցող կերպարվեստի բոլոր ուղղությունները: Այդ ժամանակաշրջանից սկսած նկարիչների որոնումների առարկան փոխվում է. կերպարներին գալիս են փոխարինելու արտահայտչականության միջոցները: Հայտնվում են նոր տեխնիկաներ և մեծ տեղնիկական հնարավորություններ:
Հայաստանի նկարիչների միությունում այս տարվա մայիսի 30-ին բացվեց «Արդի գեղանկարչություն» խորագրով հանրապետական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է նաև նկարիչ Արամ Դանիելյանի աշխատանքը: «Ժապավեն», այսպես է վերնագրված նկարչի այդ աշխատանքը: