Վերջերս շատ պատահական պարզվեց, որ նկարիչ Արամ Դանիելյանի դիպլոմային աշխատանքը՝ «Նվագախմբի տղաները» անվանումով արդեն իր տունն է գտել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Արամ Դանիելյանն իր այս աշխատանքը ստեղծել է 2006 թվականին և դրա շնորհիվ գերազանցությամբ ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը:







