Նկարիչ Արամ Դանիելյանի աշխատանքը ներկայացված է «Գարնան գույները» խորագրով հանրապետական ցուցահանդեսին, որի բացումը տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 26-ին Հայաստանի նկարիչների միությունում: Արամ Դանիելյանի աշխատանքը, որն իր տեղը գտավ մյուս նկարիչների աշխատանքների շարքում, վերնագրված է «Հայտնություն»: