

«Դանիելյան» Արվեստի Կենտրոնի աշակերտները սովորեցին ճիշտ օգտագործել իրենց երևակայությունը, իսկ նկարչությունը՝ մտքի թռիչք է, որի ընթացքում կարելի է ինչպես կտրվել իրականությունից, այնպես էլ աշխատացնել այն մեր օգտին, տեսնել ամենասովորական իրերն ու երևույթները ամենաարտասովոր իրավիճակներում: Հավաստագրերի հանձնման արարողությունը կայացավ մտերմիկ մթնլորտում՝ կրկին հանդիպելու ակնկալիքով: