

Ինչպես ասել է Ջոն Բերկը. «Գույների համադրությունը իր ազդեցությունն է թողնում դիտողի վրա: Յուրաքանչյուրս յուրովի ենք նայում նկարին, տեսնում ենք ինչ-որ անձնական իմաստ՝ ելնելով մեր իսկ փորձից, հետաքրքրություններից, պատկերացումներից»: Այդպես էլ նկարիչ Արամ Դանիելյանի նկարները իրենց ուրույն տեղը զբաղեցրեցին «Artevistas Gallery»-ի ցուցասրահում, որպեսզի հասանելի լինեն նաև Իսպանիայի՝ այդ գեղեցիկ երկրի, արվեստասեր հասարակության համար: «Artevistas Gallery»-ի ղեկավարն է արվեստի գործիչ Ֆարիան Յոթը: