Ինչպես հայտնի է գարնանը ակտիվանում է մարդու կենսակերպը, վարքային դրսևորումները, հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում և, իհարկե, ոմանց մոտ ստեղծագործելու ահռելի ցանկություն է առաջանում: Իսկ ցանկացած ոլորտում ստեղծագործելու հիմնական միջոցը՝ երևակայությունը կիրառելն է: Այս գարնանային լուսավոր հաղորդման շրջանակներում նկարիչ Արամ Դանիելյանը պատմում է հատկապես գարնանը նկարելու, ստեղծագործելու դրական կողմերի մասին: