

Օրերս անչափ հետաքրքիր հարցազրույց տեղի ունեցավ Կենտրոն TV-ի «Սկսենք նորից» առավոտյան հաղորդաշարի բարեհամբույր և լուսավոր հաղորդավարների հետ: Արամ Դանիելյանը պատմեց Փարիզում և Բարսելոնայում ցուցահանդեսների ընթացքում ստացած համագործակցության տարատեսակ առաջարկներից, Փարիզում, Galerie De Columbier ցուցասրահում, տեղի ունեցած ցուցահանդեսի հաջողություններից, Հայաստանում արվեստի հանդեպ հետաքրքրության աճից, առաջիկա ծրագրերից: