

2015 թ.-ի օգոստոսի 20-ին, թերևս անցյալ տարվա ամենաշոգ օրը, ՀՀ նկարիչների միությունում նկարիչ Արամ Դանիելյանի անհատական ցուցահանդեսը մեր մայրաքաղաքում մի տանիքի տակ հավաքեց տարբեր բնագավառների ներկայացուցիչներին: Ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, դերասաններ, ինչպես նաև արտերկրյա հյուրեր՝ Միացյալ Նահանգներից և Եվրոպայից: Այս 7-օրյա մշակութային մեծ իրադարձությունը ընդունվեց սիրով և ոգևորությամբ: Ցուցահանդեսը անցավ դրական նոտայի վրա, ջերմ շնորհավորանքներով՝ միաձուլելով արվեստի և գեղեցիկի գնահատողներին: Հաջողությամբ պսակված ցուցահանդեսը բազմաթիվ նոր հեռանկարներ բացեց հաջորդիվ տեղի ունեցած ցուցահանդեսների իրականացման համար: