«Դանիելյան» Արվեստի Կենտրոնի տաղանդավոր լուսանկարչուհին

«Ես աշխարհը այլ եմ տեսնում…Ուզում եմ, որ մարդիկ իմ լուսանկարներից ոգեշնչվեն…»,- ասում է «Դանիելյան» Արվեստի Կենտրոնի երիտասարդ, սակայն անչափ տաղանդավոր և հմուտ լուսանկարիչ՝ Ֆլորա Աբգարյանը: Նրա ստեղծագործ մտքի և կախարդական ֆոտոխցիկի շնորհիվ, մեր կենտրոնի առօրյան և մեր սաների արդեն իսկ բացահայտված և չբացահայտված աշխարհը՝ նրանց աշխատանքների տեսքով, հասանելի է դառնում բոլորին:

Флора в работе

Ֆլորան կարողանում է ընդգծել անտեսանելին և փայլ հաղորդել յուրաքանչյուր լուսանկարին: Ֆլորա Աբգարյանը  հանդիսանում է «Դանիելյան» Արվեստի Կենտրոնի շրջանավարտ, իսկ այժմ նաև նկարիչ Արամ Դանիելյանի և մեր կենտրոնի ամբողջ աշխատակազմի լավ ընկերը: Շնորհակալ ենք Ֆլորային անչափ հետաքրքիր համագործակցության համար…

Այլ իրադարձություն

Նկարներ պատկերասրահից

«Մենություն»
«Ռոմանտիկա»
«Արագություն»
«Խոստում»