«Մշակույթը ուշադրություն է սիրում…», — այսպես է սկսվում Design Delux ամսագրի անդրադարձը նկարիչ Արամ Դանիելյանի անհատական ցուցահանդեսին, որը տեղի ունեցավ 2015 թ. օգոստոսի 20–ին ՀՀ նկարիչների միությունում

Հոդվածում նշվում է, որ այժմ Արամ Դանիելյանը խորացել է էքսպրեսիանիզմի մեջ և ունի այստեղ իր աշխատելու սեփական տեխնիկան, որի գաղտնիքը ոչ ոքի չի բացի: Իսկ իր ստեղծագործական աշխատանքի յուրահատկությունը նկարիչը տեսնում է վառ գույների և ներդաշնակության մեջ: Արամ Դանիելյանը նշում է, որ իր աշխատանքները իր իսկ ներաշխարհի արտացոլանքն են, որոնք պատմում են ամենատարբեր զգացողությունների մասին՝ սիրուց մինչև կիրք, խելագարությունից մինչև ներում… Հոդվածում նաև նշվում է Արամ Դանիելյանի՝ որպես նկարիչ, կայանալու ուղին և այլ հետաքրքիր մանրամասներ իր ստեղծագործական կյանքից:

Այլ իրադարձություն

Նկարներ պատկերասրահից

«Մենություն»
«Ռոմանտիկա»
«Արագություն»
«Խոստում»