2016 թ. հուլիսի 2-ին նկարիչ Արամ Դանիելյանը մասնակցեց Փարիզի սրտում՝ Լուվրի հարևանությամբ, Galerie De Columbier ցուցասրահում տեղի ունեցած ցուցահանդեսին, «Summer Motion» փառատոնի շրջանակներում

Ինչպես բազմիցս նշել է Արամ Դանիելյանը՝ նկարչությունն իր համար ապրելակերպ է բոլոր առումներով: Եվ, այն ամենի հետ մեկտեղ, որ Հայաստանում արդեն այսօր երիտասարդության շրջանում շատ մեծ հետաքրքրություն կա դեպի արվեստը և շատ կարևոր է զարգացնել ստեղծագործության այս ոճը մեր երկրում, այնուամենայնիվ յուրաքանչյուր նկարչի, արվեստագետի համար ոչ պակաս կարևոր է և մեծ պատիվ է, երբ իր աշխատանքները սիրով ընդունվում են նաև համաշխարհային մշակույթի արվեստասերների շրջանում: Դրա վառ ապացույցն է օրերս Փարիզում տեղի ունեցած ցուցահանդեսը:  Փառատոնի անվանումն էր «Summer Motion», որն իր մեջ ընդգրկում էր մշակույթի հետևյալ ուղղությունները՝ կերպարվեստ, երաժշտություն, նորաձևություն և ֆիլմ: «Փառատոնը անցավ բուռն էմոցիաներով, ներկա էին ֆրանսիացի հայտնի արվեստագետներ: Ինձ ընդունեցին շատ ջերմ»,- Մամուլ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամը Դանիելյանը: Հատկանշական է այն փաստը, որ Արամ Դանիելյանի աշխատանքները դեռ մեկ ամիս կցուցադրվեն Փարիզի պատկերասրահում: Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով՝ http://mamul.am/am/news/87114 .

Այլ իրադարձություն

Նկարներ պատկերասրահից

«Մենություն»
«Ռոմանտիկա»
«Արագություն»
«Խոստում»