«Մեր օրերը ստեղծագործելու համար բնավ էլ դյուրին ժամանակներ չեն, բայց երբ ի վերուստ տրված ձիրք ու ասելիք ունես, չես կարող կտավին չհանձնել…», — իր անհատական ցուցահադեսի ընթացքում նշեց կապանցի տաղանդավոր գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հրանտ Դանիելյանը (08.04.2016 – 13.04.2016)

Այս տարվա ապրիլի 8–ից 13–ը ՀՀ նկարիչների միության ցուցասրահում տեղի ունեցավ կապանցի գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հրանտ Դանիելյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որը կրում էր «Գարնանամուտ Կապանից» խորագիրը: Արվեստագետի մոտ 60 գեղանկար էր ներկայացված՝ հիմնականում վերջին երկու տարվա աշխատանքները: Ասում են, որ տաղանդը նույնպես կարող է փոխանցվել գենետիկորեն: Եվ, ամենևին էլ պատահական չէ, որ տաղանդավոր հոր զավակները շարունակում են իրենց հայրիկի ուղին, իհարկե, յուրաքանչյուրն ընտրելով իր սեփական ոճը և ինքնաարտահայտման միջոցները: Պետք է նշել, որ Հրանտ Դանիելյանի անհատական ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներով նույնպես զբաղվել է որդին՝ նկարիչ Արամ Դանիելյանը:

http://syuniacyerkir.am/news_view.php?post_id=15274

Այլ իրադարձություն

Նկարներ պատկերասրահից

«Մենություն»
«Ռոմանտիկա»
«Արագություն»
«Խոստում»