2016 թ.-ի դեկտեմբերին նկարիչ Արամ Դանիելյանը դարձավ ՀՀ նկարիչների միության անդամ

«Այն ամենն, ինչ այսօր ունեմ, ստեղծվել է հավատի շնորհիվ, որովհետև այն օրվանից, ինչ սկսել եմ զբաղվել նկարչությամբ, հավատում էի նրան, ինչ անում եմ, դա շատ կարևոր է… »,- հարցազրույցներից մեկում նշել է նկարիչ Արամ Դանիելյանը: Եվ, իհարկե, յուրաքանչյուր նկարչի համար կարևոր է գնահատված լինել և այս անդամակցությունը ևս մի շատ պատասխանատու և հետաքրքիր քայլ է:

ՀՀ նկարիչների միությունը ստեղծվել է 1932 թ.-ի նոյեմբերի 10-ին։ Միությունը կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ, հանրապետական ու միջազգային փառատոներ, հրատարակում նկարիչների կատալոգները։ Միությունում անցկացվում են դասախոսություններ, հանդիպումներ արվեստի ու մշակույթի գործիչների հետ։

Այլ իրադարձություն

Նկարներ պատկերասրահից

«Մենություն»
«Ռոմանտիկա»
«Արագություն»
«Խոստում»