Վազքը շատ օգտակար է… Այն հաղորդում է վերածննդի, հանգստության զգացողություն… Այն թույլ է տալիս վերահսկել սեփական շարժումները տարածության, այլ ոչ թե ժամանակի մեջ: Երբ վազում ենք, տեղափոխում ենք օդի մոլեկուլները և իրերը սկսում են պտտվել մեր շուրջը, իսկ ճանապարհը կինոժապավենի նման անցնում է ոտքերի տակով… Եվ գալիս է մի պահ, երբ կարծես կարող ես օդով հասնել երկնքին և քեզ ոչ ոք չի կանգնեցնի… Կյանքը՝ որպես խելացնոր երաժշտություն՝ գունագեղ-անգույն կանգառներով…
Նկարիչ՝ Արամ Դանիելյան